Եռակողմ հայտարարության իրականացումն այլընտրանք չունի․ Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի հարցը

Եռակողմ հայտարարության իրականացումն այլընտրանք չունի․ Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի հարցը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ինչպես հաղորդում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, հեռախոսազրույցը կայացել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։

Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

«Մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային օրակարգի առավել արդիական հարցերի շուրջ։ Հատուկ ուշադրություն է հատկացվել նախկինում համաձայնեցված քայլերը գործնականում կյանքի կոչելու անհրաժեշտությանը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի շուտափույթ դեէսկալացմանը, այդ թվում՝ հումանիտար երթուղիների ապաշրջափակմանը, ներառյալ Լաչինի միջանցքը։ Ընդգծվել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի իրականացումն այլընտրանք չունի՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կայուն կարգավորման հասնելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում