Իրադրությունն առաջնագծում՝ ժամը 08:00-ի դրությամբ

Իրադրությունն առաջնագծում՝ ժամը 08:00-ի դրությամբ

Գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Այս մասին հահտնում է ՀՀ ՊՆ-ն։
 
Ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն:
 
Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը դիրքային որևէ կորուստ չունի:
 
Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի փոփոխություն այս պահի դրությամբ չկա (6 զինծառայողներից երեքի վիճակը գնահատվում է բավարար, մյուս երեքինը` համապատասխանաբար միջին ծանրության, ծանր և ծայրահեղ ծանր):
 
 
Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ:

Ադրբեջանական սադրանքի հետևանով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր: Ադրբեջանական կողմն ունի 8 զոհ և 10 վիրավոր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում