Իրաքյան ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը՝ 419 փախստականներով Մինսկից մեկնել է Իրաք

Իրաքյան ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը՝ 419 փախստականներով  Մինսկից մեկնել է  Իրաք

Իրաքյան Iraqi Airways ավիաընկերության ինքնաթիռը Բելառուսից հայրենիք է վերադարձրել 419  իրաքցի փախստականների, որոնք փորձ էին անում հատել  ԵՄ սահմանը։ Ինքնաթիռը  բելառուսական օդանավակայանից թռչել է Էրբիլ, հայտնում է  «Մինսկ» ազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը։

 

«Իրաքի Iraqi Airways ավիաընկերության Մինսկ-Էրբիլ չվերթի գրանցված ուղևորների թիվը 419-ն է՝ 415 մեծահասակ և մինչև 2 տարեկան 4 երեխա»,- հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում