Իրանի պատվիրակությունը հրաժարվել Է ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարել Վիեննայում

Իրանի պատվիրակությունը հրաժարվել Է ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարել Վիեննայում

Իրանական պատվիրակությունը ԱՄՆ ներկայացուցիչների հետ ուղիղ կամ անուղղակի բանակցություններ չի վարի գործողությունների Համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) համատեղ հանձնաժողովի նիստի ժամանակ, որը տեղի կունենա Վիեննայում ապրիլի 6-ին: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ուրբաթ օրը հայտնել Է Press TV հեռուստաալիքը ՝ վկայակոչելով իր աղբյուրին։

«Մինչեւ բոլոր պատժամիջոցների վերացումը Իրանը ոչ ուղղակի, ոչ էլ անուղղակի բանակցություններ չի վարի ԱՄՆ - ի հետ», - նշել է նա:

Աղբյուրը հավելել է, որ «Թեհրանը Վաշինգթոնի կողմից պատժամիջոցների փուլային չեղարկման վերաբերյալ առաջարկներ չի ընդունում»:

Ավելի վաղ Պետդեպարտամենտը հաստատել էր, որ ամերիկյան պատվիրակությունը կմասնակցի Իրանի միջուկային ծրագրի շուրջ հանդիպմանը, որը տեղի կունենա Վիեննայում: Reuters գործակալությունը հաղորդում է, որ Իրանի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունները կլինեն մեկ քաղաքում, սակայն ուղղակի բանակցություններ չեն լինի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում