Էնթոնի Բլինքենը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու ջանքերը
Միացյալ Նահանգները ողջունում է այն աշխատանքը, որը կատարվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Ադրբեջանի անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձում։
«Մենք (խմբ․ ԱՄՆ-ը) շարունակում ենք պատրաստ լինել աջակցելու այդ ջանքերին, շրջելու երկարամյա հակամարտության էջը և կառուցելու ավելի լավ ապագա»,- ասել է Բլինքենը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները լիովին հավատարիմ է այս նպատակին, որը կուժեղացնի կապը և տնտեսական օգուտներ կբերի ողջ տարածաշրջանին:
Կարծիքներ