Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը նոր գլխավոր քարտուղար ունի

Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը նոր գլխավոր քարտուղար ունի

Ժնևի էկումենիկ կենտրոնում հունիսի 15-18-ը տեղի Է ունեցել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Կենտրոնական հանձնախմբի առաջին առկա հանդիպումը 2018 թվականից հետո։ Հանդիպման օրակարգում գլխավոր հարցը ԵՀԽ նոր գլխավոր քարտուղարի ընտրությունն էր:

«Արմենպրես»-ին Մայր աթոռից տեղեկացրին, որ հունիսի 17-ին` Կենտրոնական հանձնախմբի հերթական նիստի ժամանակ, ԵՀԽ նոր գլխավոր քարտուղար է ընտրվել Պրետորիայի (Հարավային Աֆրիկայի Հանրապետություն) համալսարանի Աստվածաբանության և կրոնագիտության ֆակուլտետի դեկան, Վերապատվելի Դր․ Ջերիի Պիլեյը։

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ԵՀԽ Կենտրոնական հանձնախմբի հանդիպմանը մասնակցում էին Կենտրոնական հանձնախմբի անդամներ Գերաշնորհ Տ․ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը (ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ) և Տիկին Դիաննա Ծաղիկյանը (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Հայաստան)։

Օրակարգում ներկայացված և քննարկված այլ հարցերի շարքին Գերաշնորհ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը ԵՀԽ միջեկեղեցական հարթակում կրկին բարձրացրել է 2020 թ․ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով սկսված Արցախյան 44-օրյա պատերազմի և հետպատերազմյան շրջանում հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում