Աբխազիայի արևմտյան հատվածը վթարի պատճառով հոսանքազրկվել է
Գագրայում, Նովի Աֆոնում, Պիցունդայում և Սուխում քաղաքի մի մասում էլեկտրաէներգիա չկա՝ բարձր լարման գծի վրա տեղի ունեցած վթարի պատճառով։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է «Չերնոմորէներգո» ընկերությունը։
Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել էլեկտրահաղորդման գծի վրա կայծակի հարվածից։
«Օչամչիրայում իրավիճակը բարդացել է նաև բարձրավոլտ գծի հենարանի վնասման պատճառով»,- ասված է ընկերության մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության մեջ։
Էլեկտրաէներգիայի անջատման պատճառով Սուխումի քաղաքի կայարանում գնացքների ժամանումը հետաձգվել է մեկուկես ժամով։ Ուղևորներին կայարան հասցնելու համար Աբխազական երկաթուղու ղեկավարությունը կազմակերպել է գնացքների քարշակումը դիզելային լոկոմոտիվներով։
«Մենք դիզելային լոկոմոտիվներ ենք բերել, և դրանք արդեն հասել են գնացքներին»,- ասել է Աբխազական երկաթուղու ղեկավար Արսու Չիտանավան:«Չեռնոմորէներգո»-ն հայտնել է, որ իրենք մտադիր են վթարի հետևանքները վերացնել առաջիկա 4-5 ժամում։
Կարծիքներ