Այսպիսի վիճակում գտնվող 10 հազար գործող ենթակայաններ ունենք ողջ ՀՀ-ում. Պետրոսյան
Նա նշել է, որ այդ թվի միայն մոտ 5%-ն է վերակառուցվել վերջին 15-20 տարիներին։
«ՏԵ-312 տրանսֆորմատորային ենթակայանը գտնվում է մայրաքաղաքի սրտում՝ Բաղրամյան պողոտայում (630 կՎԱ հզորություն, 6/0,4 կՎ լարում), և սպասարկում է շուրջ 300 սպառողների, որոնցից մոտ 40-ը հանրային սեկտորի օբյեկտ է։
Այսպիսի վիճակում գտնվող, նմանատիպ պարամետրերով օժտված շուրջ 10 հազար գործող ենթակայաններ ունենք ողջ ՀՀ-ում՝ ՀԷՑ-ի բաշխման ցանցում, որից մոտ 25%-ը մայրաքաղաքում է շահագործվում, իսկ մնացածը՝ ՀՀ մարզերում»,- մանրամասնել է նա:



Կարծիքներ