ԿԸՀ-ում քննարկվել են նախընտրական հիմնադրամների գործունեությանը և քարոզարշավների ֆինանսավորմանը վերաբերող հարցեր

ԿԸՀ-ում քննարկվել են նախընտրական հիմնադրամների գործունեությանը և քարոզարշավների ֆինանսավորմանը վերաբերող հարցեր

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հյուրընկալել է Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES)-ի՝ քաղաքական գործընթացների ֆինանսավորման հարցերով ավագ խորհրդատու, IFES-ի Եվրոպայի գրասենյակի տնօրեն Մագնուս Օհմանին, իրավաբանական և հակառուպցիոն հարցերով ավագ ղեկավար Ուչեչի Անյանվուին, իրավաբանական և արդարադատության հարցերով ավագ խորհրդական Տիֆանի Ռոբլոթին, IFES-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժեյրոմ Լեյրոյին և ընտրությունների ավագ մասնագետ Աղասի Եսայանին։

Այս մասին տեղեկացնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը։

Քննարկման առանցքում նախընտրական հիմնադրամների գործունեությանը և քարոզարշավների ֆինանսավորմանը վերաբերող հարցեր են եղել։ Հյուրերը ներկայացրել են եվրոպական երկրների փորձը վերոնշյալ հարցերի շուրջ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ ընդգծելով, որ նախընտրական քարողչության ֆինանսական վերահսկողությունը շատ կարևոր է, որպեսզի ընտրողը հնարավորություն ունենա պարզել կուսակցությունների եկամուտները որտեղից են գոյանում և ինչպես են ծախսվում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում