Միջոցառում՝ նվիրված Վենետիկի միջազգային բիենալեին Հայաստանի մասնակցության 100-ամյակին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Վենետիկի արվեստի 60-րդ միջազգային բիենալեի Հայաստանի ոչ պաշտոնական տաղավարում՝ AKNEYE ֆիջիթալ սփեյսում, կայացել է միջոցառում՝ նվիրված Վենետիկի միջազգային բիենալեին Հայաստանի առաջին մասնակցության 100-ամյակին:
Նախագծի հեղինակներն են «ՍԱՐԵՐ» մշակութային ՀԿ-ն և Fastex-ի «AKNEYE»-ը:
Միջոցառմանը մասնակցում էին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Բելլա Իսահակյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, «ՍԱՐԵՐ» մշակութային ՀԿ-ի տնօրեն Էռնա Ռևազովան, Վենետիկի Կա՛ Ֆոսկարիի համալսարանի պրոֆեսոր Սոնա Հարությունյանը, Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոսության ներկայացուցիչները, բիենալեի կազմակերպչական թիմի անդամները:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Fastex-ի գլխավոր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ, Վենետիկի 60-րդ միջազգային բիենալեի հայկական պաշտոնական տաղավարի հանձնակատար Սվետլանա Սահակյանը:
Միջոցառման շրջանակում ներկայացվել է «Սարյանն ու Վենետիկը» խորագրով տեսաֆիլմը, որում անդրադարձ է կատարվել 100 տարի առաջ՝ 1924 թվականին, Մարտիրոս Սարյանի ջանքերով Վենետիկի արվեստի միջազգային բիենալեում ներկայացված 6 հայ նկարիչների 20 ստեղծագործությունների պատմությանը:
AKNEYE նախագծի ստեղծագործական թիմն իր տաղավարում վերստեղծել է հայկական պատը, ինչպես նաև Մարտիրոս Սարյանի հայտնի «Հայաստան» կտավը, որն աչքի վրա նկարել էր հայ նկարիչ Վիկտորիա Շահբազյանը:
Կարծիքներ