Դեպի Հայաստան և Հայաստանից դրամական փոխանցումները կտրուկ պակասել են
Մայիսին Հայաստանում ոչ առևտրային զուտ դրամական փոխանցումները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ կրճատվել են 44 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման ցուցանիշ է ներկայացրել Համաշխարհային բանկը:
Դա պայմանավորված է եղել դեպի Հայաստան ֆինանսական ներհոսքերի 34 տոկոսով նվազելու հանգամանքով: Նշվում է, որ Ռուսաստանից դրամական փոխանցումների ներհոսքը մայիսին կրճատվել է 55 տոկոսով (նախորդ տարվա նույն ամսվա համեմատ)՝ հանգեցնելով ընդհանուր ծավալի զգալի նվազմանը: Փոխարենը, մայիսին ԱՄՆ-ից ֆինանսական ներհոսքերն աճել են 4 տոկոսով, իսկ ապրիլին գրանցվել է 14 տոկոս ցուցանիշ:
Գարնան երկրորդ ամսին դեպի արտերկիր դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը նախորդ տարվա ապրիլի համեմատ նվազել է 12 տոկոսով: Հայաստանից Ռուսաստան ֆինանսական հոսքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են 17 տոկոսով:
Կարծիքներ