Ապրիլի 25-ի համապետական ծառատունկին տնկվող ծառերի թիվը կանցնի 360.000-ը

Ապրիլի 25-ի համապետական ծառատունկին տնկվող ծառերի թիվը կանցնի 360.000-ը

Ապրիլի 25-ի համապետական ծառատունկին տնկվող ծառերի թիվը կանցնի 360.000-ը

«10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում ապրիլի 25-ի համապետական ծառատունկին ընդառաջ՝ այցելեցի Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնկարան՝ տեղում ծանոթանալու աշխատանքների ընթացքին։

«Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնկարանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող միակ ջերմոցային տնտեսությունն է։

Այցի ընթացքում ինձ ուղեկցում էին Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահ պաշտոնակատարը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի բոլոր տնկարաններից այս պահին տասնյակ հազարավոր տնկիներ տեղափոխվում են մարզպետարաններ և «Հայանտառ»-ի մարզային անտառտնտեսությունների տնկարկներ։

Շրջեցի տարածքում, հետևեցի տնկանյութի բաշխման գործընթացին։

Թեև նախապես հայտարարված էր համապետական ծառատունկի օրը 300 ծառ տնկելու մասին, բայց պետական գերատեսչությունների և հասարականան տարբեր նախաձեռնությունների կողմից առկա է մասնակցության աննախադեպ ակտիվություն, և տնկիների թիվը կանցնի 360․000-ը, արդեն այսօրվա դրությամբ։

Այս փուլում նախապատրաստական աշխատանքները գրեթե 90 տոկոսով ավարտված են։

Եվս մեկ անգամ հորդորեցի պատասխանատուներին առավելագույն հետևողականություն ցուցաբերել՝ կառավարելու և կանխելու հնարավոր լոգիստիկ խնդիրները։

Իր մասշտաբներով աննախադեպ այս ծառատունկը պետք է հավուր պատշաճի իրականացնել։

#10մլն_ծառ

#համապետական_ծառատունկ

#ապրիլի25

Հետևեք մեզ նաև Տելեգրամում