Անձնակազմը գլխի չի ընկել. ԱՄՆ առաջին տիկինն ապրիլմեկյան կատակ է արել՝ ինքնաթիռում ներկայանալով Ժասմին անունով բորտուղեկցորդուհու կերպարով

Անձնակազմը գլխի չի ընկել. ԱՄՆ առաջին տիկինն ապրիլմեկյան կատակ է արել՝ ինքնաթիռում ներկայանալով Ժասմին անունով բորտուղեկցորդուհու կերպարով

ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը որոշել է ապրիլի 1-ի առթիվ կատակել և ներկայացել է Ժասմին անունով բորտուղեկցորդու կերպարով, գրում է forbes.com-ը:

Նախագահի կինը կերպարն ամբողջացնելու համար մուգ կեղծամ է կրել, սև պաշտպանիչ դիմակ, իսկ հագուստի վրա երևացել է անվանաքարտը, որի վրա գրված է եղել Ժասմին անունը: 

Նշվում է՝ Բայդենի ընտրած ոճն իրականում բավականին տարածված է Executive One Foxtrot-ում, որն առաջին տիկնոջը սպասրակող ինքնաթիռն է:

Սկզբից Բայդենը շրջել է խցիկներով, որոնց մեջ եղել են աշխատողներ, ԱՄՆ գաղտնի ծառայության գործակալները և մամուլի աշխատակիցներ: Ժասմինի կերպարում նա նրանց բաժանել է պաղպաղակներ: Որոշ ժամանակ անց առաջին տիկինը վերադարձել է առանց կեղծամի՝ իր ինքնությունը բացահայտելու համար:

Ըստ Forbes-ի, ինքնաթիռի անձնակազմը գլխի չի ընկել, որ բորդուղեկցորդուհին իրականում տիկին Բայդենն է եղել: 

Հիշեցնենք՝ ապրիլի 1-ին Ջիլ Բայդենը Կալիֆոռնիայից վերադարձել է Վաշինգտոն: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում