ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունը
ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնության աճի վերաբերյալ
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մորգան Օրտագուս
27 սեպտեմբերի 2020 թ․
ԱՄՆ-ն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողություններ հաղորդագրությունների առնչությամբ, որոնք հանգեցրել են զգալի զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում: Ցավակցում ենք զոհվածների և վիրավորների ընտանիքներին:
Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է բռնության այս սրացումը: Պետքարտուղարի տեղակալ Բիգանը զանգահարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին` կողմերին կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, օգտագործել կապի ուղիղ միջոցները և խուսափել հետագա սրացումներից, անօգուտ հռետորաբանությունից և այն գործողություններից, որոնք նպաստում են լարվածության մեծացմանը:
Միացյալ Նահանգները կարծում է, որ արտաքին ուժերի մասնակցությունը բռնության աճին չափազանց անօգուտ է և միայն կարող է խորացնել տարածաշրջանային լարվածությունը։ Մենք կողմերին հորդորում ենք աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ հնարավորինս շուտ առարկայական բանակցություններին վերադառնան ուղղությամբ։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Միացյալ Նահանգները հավատարիմ է հակամարտության խաղաղ և կայուն կարգավորման հասնելու հարցում կողմերին օգնելուն։
Կարծիքներ