Օսլոյում հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել
Օսլոյի կենտրոնում գիշերային ակումբներից մեկում հրաձգության հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս մի քանիսը ծանր վիրավորվել են։ Այս մասին ասվում է Twitter-ում քաղաքի ոստիկանության էջում շաբաթ օրը հրապարակված հաղորդագրության մեջ։
«Հրաձգության հետևանքով երկու մարդու մահը հաստատվել է, կան մի քանի ծանր վիրավորներ»,- ասվում է տեքստում։
Ոստիկանությունը դեպքի վայրի մոտ ձերբակալել է կասկածյալին։
Նորվեգական NRK հեռուստաալիքի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում գտնվող Լոնդոնի փաբում։ NRK-ի թղթակիցը հաղորդում է, որ կրակը բացել է մի տղամարդ, որը խուճապ է առաջացրել հաստատության այցելուների շրջանում։
Հրաձգության պատճառները դեռևս անհայտ են։
Կարծիքներ