Արարատի մարզում Opel Zafira-ն մոտ 100 մետր գլորվելով,հայտնվել է դաշտում.կա1 զոհ, 1 վիրավոր

Արարատի մարզում Opel Zafira-ն մոտ 100 մետր գլորվելով,հայտնվել է դաշտում.կա1 զոհ, 1 վիրավոր

Հունվարի 9-ին, ժամը 17:30-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում Ուրցաձոր գյուղի բնակիչ, 32-ամյա Արամ Գասպարյանը՝ իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով, Վայոց ձորի մարզից դեպի Արարատի մարզ ընթանալիս, Լանջանիստ գյուղի վարչական տարածքում՝ «Լանջանիստի ոլորաններում», դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 100 մետր գլորվելով, հայտնվել դաշտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Գասպարյանն ու ուղևոր, նրա համագյուղացի, 27-ամյա Սարգիս Նազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու հիվանդանոց, սակայն Ս. Նազարյանը ճանապարհին մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում