Բլինկենը և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննարկել են Գազայի հատվածում կարգավորման նախապատրաստական աշխատանքները
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը չորեքշաբթի օրը կայացած հանդիպմանը քննարկել են Գազայի հատվածում կարգավորման նախապատրաստումը և պաղեստինա-իսրայելական խնդրի երկու պետությունների լուծման իրագործումը։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի գրավոր հայտարարության մեջ։
Նրա խոսքով՝ երկու երկրների արտգործնախարարությունների ղեկավարները «քննարկել են Գազայում ողջ խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու և կարիքավորներին հումանիտար օգնության ծավալն անհապաղ ավելացնելու հրատապ անհրաժեշտությունը»։ «Բլինկենն ընդգծել է տարածաշրջանային և միջազգային գործընկերների հետ շարունակական սերտ համակարգման անհրաժեշտությունը՝ Գազայում հակամարտությունը լուծելու և հետհակամարտային փուլին նախապատրաստվելու համար», - հավելել է Միլլերը։
Կարծիքներ