Տաթևիկ Ռևազյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից

Տաթևիկ Ռևազյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Տաթևիկ Ռևազյանին Քաղավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին: 

 «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝

Տաթևիկ Ռևազյանին ազատել քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Ավելի վաղ Ռևազյանը Ֆեյսբուքում գրառում էր արել՝ տեղեկացնելով, որ եկել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնին հրաժեշտ տալու ժամանակը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում