Տարածվող լուրը հակառակորդի հերթական հորինվածքն է. ՊԲ
Ադրբեջանի ՊՆ-ն քիչ առաջ հայտարարություն տարածեց, թե «ստացված տեղեկատվության համաձայն» գիշերային մարտերի ժամանակ հայկական զինված ուժերի նահանջող զինվորների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել։
Արցախի Հանրապետության ՊԲ-ն հայտնում է, որ տարածվող լուրը հակառակորդի հերթական հորինվածքն է։ Հայ զինվորների միջև տեղի ունեցած փոխհրաձգության մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։
Կարծիքներ