Աֆրիկայում անհայտ հիվանդությունը խլել է 165 երեխայի կյանք

Աֆրիկայում անհայտ հիվանդությունը խլել է 165 երեխայի կյանք

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հարավ-արևմտյան մասում գտնվող Գունգու քաղաքի տարածքում վերջին երկու ամսում առնվազն 165 երեխա է մահացել անհայտ հիվանդությունից, գրում է ActuaLitte-ը։

Խորհրդավոր հիվանդության մասին առաջին անգամ հայտնի է դարձել օգոստոսին։ Հիվանդությունն ազդում է հինգ տարեկանից ոչ մեծ երեխաների վրա:

Լոզո-Մունենե և Կինզամբա գյուղերի համայնքների ղեկավար Ալեն Նզամբայի խոսքով`օրական չորս երեխա է մահանում:

«Հիվանդության ընթացքը նման է մալարիայի, սակայն ուղեկցվում է սակավարյունությամբ»,-ասել է բժիշկ Ժան-Պիեռ Բաշաշը:

Առողջապահության նախարարության մասնագետները մեկնել են տարածք՝ վարակի աղբյուրը որոշելու և հիվանդությունից պաշտպանվելու միջոցներ մշակելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում