Մեծ Բրիտանիայի կաբինետի անդամը ԱՀԿ երկրներին առաջարկել է աջակցել Ուկրաինային
Մեծ Բրիտանիայի արտաքին առևտրի նախարար Անն Մարի Թրեվելյանն անհրաժեշտ է համարում, որ Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ երկրներն աջակցեն Ուկրաինային և պաշտպանեն ազատ առևտրի սկզբունքները։ Այդ մասին նա հայտարարել է կիրակի օրը ելույթ ունենալով ԱՀԿ 12-րդ նախարարական համաժողովի բացմանը։
Նախարարը նաև ուշադրություն է հրավիրել «ԱՀԿ-ի արդիականացման» և այն կանոնների թարմացման վրա, որոնք համաձայնեցված են եղել մինչև համացանցի համատարած օգտագործումը։ Նա կոչ արեց պարզեցնել էլեկտրոնային առևտուրը և թվային ծառայությունները, ինչպես նաև կենտրոնանալ սննդի անվտանգության, գերձկնորսության և առողջապահության ոլորտում միջազգային համագործակցության զարգացման վրա:
Հունիսի 12-15-ը Ժնևում կկայանա ԱՀԿ նախարարների համաժողովը, որը հետաձգվել էր կորոնավիրուսի համաճարակի պատճառով։
Կարծիքներ