Մարտի 6-ից 7-ը ԱԻՆ-ում 10 ահազանգ է ստացվել` քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ
Մարտի 6-ից 7-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում և Լոռու մարզի Վանաձոր, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքներում։
Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։
Կարծիքներ