Ճապոնիայում թայֆունի հետեւանքով երեք մարդ է մահացել

Ճապոնիայում թայֆունի հետեւանքով երեք մարդ է մահացել

Առնվազն երեք մարդ մահացել է, ևս մեկը անհետ կորել է Ճապոնիայում, քանի որ «Տալաս» թայֆունը շարունակում է շարժվել դեպի արևելք՝ երկրի խաղաղօվկիանոսյան ափով: Այս մասին շաբաթ օրը հայտնել է Kyodo գործակալությունը։

Նշվում է, որ բոլոր մահերը գրանցվել են Շիզուոկա պրեֆեկտուրայում, որտեղ ամենադժվար իրավիճակը ստեղծվել է առատ տեղումների պատճառով, որոնք առաջացրել են գետերի վարարումներ և սողանքներ։ Տեղի փրկարար ծառայության տվյալներով՝ վիրավորվել է ևս երեք մարդ: Վերջին 12 ժամվա ընթացքում Շիզուոկա պրեֆեկտուրայում ավելի քան 400 մմ անձրև է տեղացել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում