Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը
Հայկական արտադրության «Ամերիկացի» ֆիլմի պրեմիերայով հուլիսի 10-ին Երևանում՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, 19-րդ անգամ մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սպասված կինոփառատոնի պաշտոնական մեկնարկից առաջ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում ապրող և ստեղծագործող հյուրերը քայլեցին կարմիր գորգով, զրուցեցին լրագրողների և երկրպագուների հետ: Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից։
Կցուցադրվեն շուրջ 100 ֆիլմեր ամենատարբեր ծրագրերի ընթացքոում։ «Երևանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակում հայ հանդիսատեսին կներկայացվեն ֆիլմեր Կաննի, Բեռլինի և այլ միջազգային կինոփառատոններից:
Կարծիքներ