Սև ծովում մեկնարկել են ՆԱՏՕ-ի միջազգային զորավարժությունները
Սև ծովում մեկնարկել են ՆԱՏՕ-ի՝ Poseidon 21 միջազգային զորավարժությունները՝ հաղորդում է «Ռումինիայի ռադիոն»:
Զորավարժությունները կանցկացվեն փետրվարի 27-ից մարտի 6-ը՝ Ռումինիայի ռազմածովային ուժերի հրամանատարության ներքո: Դրանց մասնակցում է ավելի քան 700 զինծառայող Բուլղարիայից, Հունաստանից, Իսպանիայից, Ռումինիայից, ԱՄՆ-ից, Թուրքիայից և Ֆրանսիայից:
Դասընթացները տեղի կունենան ծովում, ցամաքում և օդում: Դրանք կներառեն 13 ռազմանավ, ինը ինքնաթիռ, մեկ բեռնատար և ստորջրյա ռոբոտ:
Զինվորականները մարզվելու են սուզանավերի սպառնալիքներին, ավիացիոն և վերգետնյա նավերին դիմակայելու, ինչպես նաև ծովային ականներն ու ինքնաշեն պայթուցիկ սարքերը չեզոքացնելու ուղղությամբ:
Կարծիքներ