Հնդկաստանի ռազմածովային ուժերն ընդունել են նորագույն հրթիռային Mormugao կործանիչը

Մորմուգաո հրթիռային կործանիչը, որը կառուցվել է գաղտագողի ռադիոտեղորոշիչ տեխնոլոգիայի միջոցով, կիրակի օրը ընդունվել է Հնդկաստանի ռազմածովային ուժերում: Ինչպես հաղորդել Է երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, արարողությունը տեղի Է ունեցել Մումբայի ռազմածովային նավաշինարանում:
Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհն իր ելույթում նոր նավն անվանել է երկրում ամենահզոր ինքնակառուցված նավը և վստահություն հայտնել, որ այն զգալիորեն կամրապնդի ռազմածովային նավատորմի պաշտպանունակությունը։ Mormugao-ն աշխարհի տեխնոլոգիապես զարգացած հրթիռակիր նավերից մեկն է: Այն բաղկացած է տեղական արտադրության բաղադրիչների 75%-ից, այն վկայում է ռազմանավերի նախագծման և զարգացման Հնդկաստանի բարձր մակարդակի մասին և աճող հնարավորությունների վառ օրինակ է»,- ասաց նախարարը։
Mormugao-ն Visakhapatnam դասի երկրորդ կործանիչն է, որը մտել է նավատորմ: Նավը նախագծվել է հնդիկ ինժեներների կողմից և կառուցել է Mazagon Dock Shipbuilders Limited-ը Մումբայում: Ընդհանուր առմամբ, ծրագրվում է 4 կործանիչներ ընդունել Հնդկաստանի ռազմածովային ուժեր։
Կարծիքներ