ԱԳ նախարարի տեղակալը Մալթայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը, քննարկել տարածաշրջանային հարցեր
Հունիսի 18-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ջովաննի Միչելիին (նստավայրը՝ Վալետա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Միչելիին և մաղթել արգասաբեր աշխատանք նոր պաշտոնում: Պարույր Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ դեսպանն առավելագույն ջանքեր կգործադրի Հայաստանի և Մալթայի միջև հարաբերությունների հետագա զարգացման և խորացման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի շրջանակին, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա խորացմանը: Կարևորվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնումը։
Հանդիպմանը Պարույր Հովհաննիսյանը դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Զրուցակիցները քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք այլ հարցեր:
Կարծիքներ