Վրաստանի և Թուրքիայի հավաքականների երկրպագուները խաղից առաջ ծեծկռտուք են կազմակերպել

Վրաստանի և Թուրքիայի հավաքականների երկրպագուները խաղից առաջ ծեծկռտուք են կազմակերպել

Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի 1-ին տուրում Վրաստանի և Թուրքիայի հավաքականների երկրպագուները խաղից առաջ ծեծկռտուք են կազմակերպել։

Եվրո-2024-ում Թուրքիայի և Վրաստանի հավաքականները F խմբում հանդիպելու են Պորտուգալիայի և Չեխիայի հետ։

Վրաստանն իր պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ՝ փլեյ-օֆֆում հաղթելով Լյուքսեմբուրգին և Հունաստանին: Թուրքիան իր հերթին վեցերորդ անգամ դուրս է եկել մրցաշարի խմբային փուլ, իսկ թիմի համար լավագույն արդյունքը Եվրո-2008-ի բրոնզե մեդալներն են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում