Ամերիկյան ֆրեգատը 13 տարվա ընթացքում առաջին անգամ մտել Է Օդեսայի նավահանգիստ

Ամերիկյան ֆրեգատը 13 տարվա ընթացքում առաջին անգամ մտել Է Օդեսայի նավահանգիստ

Առափնյա պահպանության USCGC Hamilton ամերիկյան ֆրեգատը մտել Է Օդեսայի նավահանգիստ: Այդ մասին գրում Է «Դումսկայա» տեղական հրատարակությունը:

Նախօրյակին ուկրաինացի սահմանապահները ԱՄՆ-ի առափնյա պահպանության հետ վարժանքներ են անցկացրել Սեւ ծովում:

Հաղորդվում Է, որ տեղական ժամանակով 08:30-ին այն կառանվել Է Օդեսայի Ծովային կայարանի 15-րդ նավակառանում: Hamilton ամերիկյան նավը Սեւ ծով Էր մտել ապրիլի 27-ին:

Այդ ժամանակաշրջանում նա վարժանքներ Է անցկացրել Վրաստանի առափնյա պահպանության հետ: Ռուսաստանի ԱԳ նախարարությունում նշել են, որ ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ի մյուս երկրները շարունակում են սադրիչ գործունեությունը Սեւ ծովի ջրատարածքում եւ ձգտում են մեծացնել ներկայությունը Ռուսաստանի սահմանների մոտ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում