ԱՄՆ ֆինանսների նախարարն անհանգստացած է ԱՄՆ-ի վրա Չինաստանի տնտեսության «բացասական ազդեցության» առնչությամբ
ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Ելենը հայտարարել է, որ անհանգստանում է «սաստկացող բացասական ազդեցության» պատճառով, որ Չինաստանի տնտեսությունը գործում է Միացյալ Նահանգների վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ելենը հայտնել է Պեկինում կայացած մամուլի ասուլիսում։
«Միևնույն ժամանակ ես անհանգստություն եմ հայտնում Չինաստանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչներին, քանի որ գոյություն ունեն նշաններ, որ չինական տնտեսությունն աճող բացասական կողմնակի ազդեցություն է թողնում Միացյալ Նահանգների և աշխարհի վրա», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Ելենի խոսքով՝ ամերիկյան կողմը հատկապես մտահոգված է Չինաստանում սաստկացող «մակրոտնտեսական անհավասարակշռությունից»։ Նախարարը մատնանշել է «տնային տնտեսությունների թույլ սպառումը» Չինաստանում և «Չինաստանի կառավարության կողմից լայնածավալ օժանդակությունը», որը տրամադրվում է «արդյունաբերության առանձին ճյուղերի»։
Ինչպես ընդգծել է ԱՄՆ ֆինասների նախարարության ղեկավարը, դա «զգալի ռիսկեր է ստեղծում աշխատողների և բիզնեսի համար» ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ այլ երկրներում:
Ելենն ավարտում իր քառօրյա այցը Չինաստան, որտեղ հանդիպումներ է անցկացրել այդ երկրի պաշտոնյաների հետ։
Կարծիքներ