Եվրոպային նախազգուշացրել են նոր «սև ժանտախտի» վտանգի մասին
Եվրոպական միությունում աճում է ֆենտանիլ դեղամիջոցի ժողովրդականությունը, ինչը սպառնում է այնպիսի հետևանքներ ունենալ, ինչպիսին ժանտախտի համաճարակին էր։
Այս մասին Եվրահանձնաժողովին ուղղված ուղերձում հայտարարել է Իտալիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Պաոլո Ինսելվինին։
Քաղաքական գործչի խոսքով՝ ֆենտանիլի անվերահսկելի տարածումն արդեն իսկ աղետ է դարձել ԱՄՆ-ի համար, իսկ այժմ այն սպառնում է ոչնչացնել միլիոնավոր կյանքեր Եվրոպայում։
2021 թվականին եվրոպական երկրներում ավելի քան 87 միլիոն մարդ թմրանյութ է օգտագործել, որից 1 միլիոնը օգտագործել է օփիոիդներ առանց բժշկի դեղատոմսի։
«Հաշվի առնելով, որ այն վաճառվում է էժան, և դրա հասանելիությունն աճում է մայրցամաքում, ֆենտանիլը, որը նաև հայտնի է որպես «զոմբի թմրանյութ», կարող է դառնալ նոր «սև ժանտախտ» Եվրոպայում», - ասել է Ինսելվինին:
Նա Եվրահանձնաժողովին հարցրել է, թե արդյոք պլաններ կան սահմանափակել այս դեղամիջոցի տարածումը և դրա օգտագործումը բժշկական նպատակներով, ինչպես նաև, թե ինչ միջոցներ են ակնկալվում ձեռնարկել հասարակությանը զգուշացնելու վտանգի մասին:
Կարծիքներ