ՀՀ-ում գրանցվել է 288 արտակարգ դեպք․ ԱԻՆ-ն ամփոփում է նախորդ շաբաթը
Հուլիսի 19-ից 25-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 614 դեպք, որից 288-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 190 հրդեհի, 1 քարաթափման, 3 ուժեղ քամու, 2 պայթյունի, 10 ինքնասպանության փորձի դեպք, 68 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 165 կենցաղային կանչ. տուժել է 125 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 16 քաղաքացի:
Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 15 մահ:
Արձանագրվել է թունավորման 13 դեպք:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 8 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 13 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 9 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
Կարծիքներ