Այս պահի դրությամբ մատակարարում չի եղել․ փոխնախարարը՝ ՌԴ-ի կողմից ՀՀ- ին զենք մատակարարելու մասին
Ռուսաստանը վճարված գումարի դիմաց Հայաստանին որևէ սպառազինություն դեռ չի մատակարարել։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը վճարված գումարի դիմաց Հայաստանի սպառազինություն մատակարարե՞լ է և արդյոք քննարկվո՞ւմ է միջազգային հարթակներում Ռուսաստանին դրա համար դատի տալու հարցը։
«Գիտեմ, որ այս պահի դրությամբ մատակարարում չի եղել։ Կարծում եմ, որ հերթը դրան ( դատի տալուն-խմբ.) չի հասնի և գործընկերային մթնոլորտում հարցը կլուծվի»,- ասաց Սարգսյանը։
Հարցին, թե հայկական կողմը դեռ ակնկալիք ունի՞ վճարված գումարի դիմաց զենքը ստանալու, Սարգսյանը պատասխանեց․ «Հույս միշտ կա»։
Կարծիքներ