ՀՀ ՄԻՊ-ն ու ԵԽ-ն ծրագիր են իրականացնում Եվրոպայի խորհրդի տարածքում

ՀՀ ՄԻՊ-ն ու ԵԽ-ն ծրագիր են իրականացնում Եվրոպայի խորհրդի տարածքում

Առաջին անգամ Եվրոպայի խորհրդի տարածքում Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը և ԵԽ-ն սկսում են ծրագիր՝ նվիրված կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքներին:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ և ԵԽ կողմից: Այն ներառելու է այնպիսի հարցեր, ինչպիսիք են պացիենտների իրավունքների պաշտպանությունը, մասնավորության (privacy) և բժշկական գաղտնիքի ապահովումը, բուժաշխատողների դերի բարձրացումը, հոգեբուժական կազմակերպություններում բուժման հարցերը և այլն։

«Պետք է ընդգծեմ այս ընթացքում ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության, ԵԽ Ծրագրերի հարցերով գլխավոր տնօրինության, ԵԽ երևանյան գրասենյակի, ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության մեր գործընկերների հետ համատեղ աշխատանքն ու կարևոր աջակցությունը»,-գրել է Թաթոյանը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում