Նոր կառուցվող էլիտար թաղամասի 18 հարկանի շենքի բակում տղամարդու դի է հայտնաբերվել

Նոր կառուցվող էլիտար թաղամասի 18 հարկանի շենքի բակում տղամարդու դի է հայտնաբերվել

 

Մայիսի 13-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մոնթե Մելքոնյան փողոցում կառուցվող նոր էլիտար թաղամասի 46/1 շենքի բակում տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու պարեկները նոր կառուցվող թաղամասի դեռևս շահագործման չհանձնված 18 հարկանի շենքի բակում հայտնաբերել են տղամարդ դի։

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 59-ամյա Արթուր Մ․-ն է։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա կամ անզգուշաբար վայր է ընկել 11-րդ հարկից, կամ իրեն ցած է նետել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում