Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների շեմն անցել է 10 հազարը

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների շեմն անցել է 10 հազարը

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր` մայիսի 7-ի դրությամբ, կատարվել է 10281 պատվաստում` թե՛ «ԱստրաԶենեկա», թե՛ «Սպուտնիկ V» պատվաստանյութերով: 

Հիշեցնենք, որ «ԱստրաԶենեկա»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ V»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 18-54 տարեկան բուժաշխատողների, 18-54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար՝ տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում