Փաշինյանը չի փոխել մայիսի 14-ին նախատեսված բանակցությունների համար Բրյուսել մեկնելու որոշումը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ փոքր է համարում հնարավորությունը, որ մայիսի 14-ին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի։
Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարել է ՀՀ կառավարության նիստի ընթացքում։
Փաշինյանը նշեց, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիայի ֆոնին չի փոխել մայիսի 14-ին նախատեսված բանակցությունների համար Բրյուսել մեկնելու որոշումը։
«Նաև ուզում եմ պատասխանել հետևյալ մի հարցի։ Որքանո՞վ է հավանական, որ կիրակի օրը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Ցավոք, նման հնարավորությունը շատ փոքր է, որովհետև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին երկկողմ համաձայնագրի նախագիծը դեռ շատ նախնական տեսք ունի, և դեռ վաղ է խոսել այն ստորագրելու մասին։ Մյուս կողմից խնդիր ունենք հնարավորինս արագ հասունացնել այդ փաստաթուղթը և այն պատրաստել ստորագրման»,- հայտարարեց Փաշինյանը
Կարծիքներ