Եթե անհրաժեշտ լինի, ավտոբուսները կրկին կմեկնեն ԼՂ՝ տեղահանված անձանց Հայաստան բերելու համար. Սանոսյան
90 ավտոբուսով Հայաստան են տեղափոխվել բռնի տեղահանված այն անձինք, ովքեր սեփական փոխադրամիջոցներ չեն ունեցել և եթե անհրաժեշտ լինի, ապա ավտոբուսները կշարունակեն մեկնել Լեռնային Ղարաբաղ՝ տեղահանված անձանց Հայաստան տեղափոխելու նպատակով:
Այս մասին հումանիտարկենտրոնի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ այսօր հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Եվս մեկ անգամ ընդգծվել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ցանկացած անձ որևէ կարիքի դեպքում կարող է առաջնահերթ դիմել բնակավայրի պատասխանատուին կամ մարզպետարան և սեղմ ժամկետում այդ հարցին հրատապ լուծում կտրվի։
Կարծիքներ