Բեյրութի պայթյունի հետևանքով մահացել է հայազգի Ժակ Բարամագյանը

Բեյրութի պայթյունի հետևանքով մահացել է հայազգի Ժակ Բարամագյանը

«Արևելք»-ը, հղում կատարելով Համազգայինի Փալանճեան-Արսլանյան ճեմարանի շրջանավարտների միությանը, հայտնել է, որ Բեյրութի հզոր պայթյունի հետևանքով մահացել է 2007 թ. իր շրջանավարտներից Ժակ Բարամագյանը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Բեյրութի պայթյունից հայ երիտասարդ բուժքույր է զոհվել՝ Ջեսիկա Բեզջյանը:

Մահացել են նաև քաղաքական գործիչ Նազար Նաջարյանը, Տելիա Փափազյանը:

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Բեյրությում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահին վեցն է։

 

#Լիբանան Բեյրությում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ վեցն է։ ԱԳՆ-ում...

Опубликовано Anna A. Naghdalyan Среда, 5 августа 2020 г.

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում