Առանձնահատուկ շնորհավորում եմ մեր հայրենիքի համար հերոսներ ծնած մայրերին. Երևանի քաղաքապետ
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
«Սիրելի՛ մայրեր, քույրեր, կանայք և դուստրեր,
Ջերմորեն շնորհավորում եմ Մարիամ Աստվածածնի ավետման տոնի կապակցությամբ, մաղթում խաղաղություն, հավերժ գեղեցկություն, երիտասարդություն, առողջություն և անսահման երջանկություն:
Այս տոնը ևս մեկ հրաշալի առիթ է ձեզ մեծարելու, մեր գնահատանքի ու երախտիքի խոսքերը հղելու այն անգնահատելի դերի համար, որ դուք խաղում եք ընտանիքներում և հասարակական կյանքում:
Առանձնահատուկ շնորհավորում եմ մեր հայրենիքի համար հերոսներ ծնած մայրերին, ձեզանից շատերն անդառնալի կորուստներ ունեցան՝ հայրենիքի զոհասեղանին դնելով ամենաթանկագինն ու նվիրականը:
Եվս մեկ անգամ սրտանց շնորհավորում եմ Ապրիլի 7-ի առթիվ՝ ցանկանալով, որ միշտ լինեք գնահատված ու սիրված»,- ասված է Երևանի քաղաքապետի ուղերձում:
Կարծիքներ