Կրեմլը դրական է գնահատում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու Հայաստանի ու Ադրբեջանի որոշումը

Կրեմլը դրական է գնահատում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու Հայաստանի ու Ադրբեջանի որոշումը

Կրեմլը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների որոշումը՝ սկսելու խաղաղ բանակցությունների գործընթացը։

Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դրական,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին ու նշելով, որ հասկանալի է, որ այս գործընթացը շատ երկար է, բայց առաջընթացը դեպի նման փաստաթղթի կնքումը ինքնին դրական փաստ է և ողջունելի:

Հիշեցնենք՝ Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում