ԱՄՆ-ում սենատորները ներկայացրել են Կիևին տրամադրվող օգնության ընդլայնման օրինագիծը
Երկու կուսակցություններից մի խումբ ամերիկացի սենատորներ ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատ են ներկայացրել օրինագիծ, որը նախատեսում է լրացուցիչ օգնություն Ուկրաինային, այդ թվում՝ ռազմական օգնություն։ Փաստաթուղթը հրապարակվել է օրենսդիրների կայքերում։
Սենատորները կողմ են Ուկրաինայի հարցով ամերիկացի հատուկ բանագնացի նշանակմանը, Կիևի և մի շարք այլ երկրների իշխանությունների, այդ թվում՝ Թուրքիայի իշխանությունների միջև հարաբերությունների բարելավմանն ուղղված միջոցառումների ընդունմանը։ Բացի այդ, նրանք առաջարկում են Ուկրաինային տրամադրել նոր զինատեսակներ, այդ թվում՝ հակատանկային ու հակաօդային համակարգեր։
Փաստաթուղթը ներառում է նաև մի շարք առաջարկներ՝ կապված Ռուսաստանի Դաշնության դեմ հնարավոր միջոցների հետ։
Կարծիքներ