Բայդենը ծրագրում է Հարիսի հետ վերընտրվել 2024-ին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ծրագրում է մասնակցել 2024 թվականի նախագահական ընտրություններին և մտադիր է դա անել ներկայիս փոխնախագահ Կամալա Հարիսի հետ համատեղ։ Այս մասին հինգշաբթի օրը կայացած հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Կարին Ժան Պիերը։
Նրան խնդրել են մեկնաբանել The Wall Street Journal-ում Հարրիսի հետ հարցազրույցը, որտեղ նա խոստովանել է, որ ինքը Բայդենի հետ չի քննարկել 2024 թվականի ընտրություններին մասնակցելու մասին հարցը: «Ես չեմ կարող խոսել այն մասին, թե փոխնախագահն ու նախագահը ինչ խոսակցություններ ունեն միմյանց միջև, կարող եմ միայն ասել այն, ինչ ինքը նախագահն է ասել. որ նա նախատեսում է մասնակցել 2024 թվականի նախագահական ընտրություններին։ Ես այլ բան չունեմ ավելացնելու դրան»,- ասել է Ժան-Պիեռը:
Նրան խնդրեցին պարզաբանել, թե արդյոք Բայդենը նախատեսում է մասնակցել այս ընտրություններին` զուգակցված Հարիսի հետ: «Այո, նա պլանավորում է, ոչինչ չի փոխվել»,- վստահեցրել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալը։
Կարծիքներ