Ինչ խորհուրդ է տվել իմունոլոգը COVID-19-ով վարակվելուց խուսափած մարդկանց
Կոլեկտիվ իմունիտետը կորոնավիրուսով վարակվելուց չի փրկի այն մարդկանց, ովքեր դեռ չեն հիվանդացել և չեն ցանկանում պատվաստում անցնել՝ զգուշացրել է ալերգոլոգ-իմունոլոգ Վլադիմիր Բոլիբոկը: Այս մասին նա հայտնել է Sputnik ռադիոյին տված հարցազրույցում:
«Կոլեկտիվ իմունիտետը անհատական մարդու վրա ոչ մի կերպ չի ազդում: Եթե մարդը իմունիտետ չունի, և նա հայտնվում է շփման մեջ, համապատասխանաբար նա հիվանդանալու ռիսկի է դիմում»,- հայտնել է փորձագետը:
Նա կորոնավիրուսով վարակվելուց խուսափած և դեռևս պատվաստում չանցած մարդկանց խորհուրդ է տվել հետևել անվտանգության միջոցներին:
«Եթե մարդը չի վարակվել, ուրեմն նա ամեն ինչ ճիշտ է արել, և ուղղակի պետք է հետագայում ևս պահպանել ռեժիմը և հետևել անվտանգության սեփական միջոցներին»,- պարզաբանել է Բոլիբոկը:
Նրա խոսքով՝ մարդկանց հասարակական-սոցիալական կարգավիճակը, որոնք դեռ չեն հիվանդացել կորոնավիրուսով, հազիվ թե փոխվի, սակայն պատվաստումը կարող է լինել պարտադիր պայման որոշակի հաստատություններում աշխատանքի ընդունվելիս:
Կարծիքներ