Բայդենը մտադիր է վերանորոգել ԱՄՆ-ում հին խողովակաշարերը եւ կարգավորել արագ ինտերնետը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է վերանորոգել ԱՄՆ-ում հին խողովակաշարերը եւ կարգավորել արագ ինտերնետը: Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հունիսի 24-ին Բայդենը երկու կուսակցություններից սենատորների խմբի հետ համաձայնեցրել է ենթակառուցվածքների արդիականացման փաթեթը 1,2 տրիլիոն դոլարի չափով:
«Մեր խողովակաշարերի երկարությունը կազմում է հազար մղոն, մեծ մասը 60 տարեկան են, որոշները՝ 80»,-նշել է Բայդենը:
Նա նաեւ նշել է արագ համացանցի կարեւորությունը:
Բայդենը նշել է,որ ծրագրի շրջանակում մտադիր է «փոքր-ինչ» բարձրացնել ամերիկացիների համար հարկերը, որոնք վաստակում են տարեկան ավելի քան 400 հազար դոլար:
Կարծիքներ