Լատվիայի վարչապետը նպատակահարմար է համարում ՆԱՏՕ-ի ներկայության մեծացումը Արևելյան Եվրոպայում

Լատվիայի վարչապետը նպատակահարմար է համարում ՆԱՏՕ-ի ներկայության մեծացումը Արևելյան Եվրոպայում

Լատվիայի վարչապետ Կրիսյանիս Կարինսը նպատակահարմար է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության ուժեղացումը Արեւելյան Եվրոպայում, այդ թվում՝ Բալթյան երկրներում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

«Ներկա իրավիճակում ՆԱՏՕ-ի համար չափազանց նպատակահարմար կլինի մեծացնել իր ներկայությունը արևելքում, այդ թվում՝ Բալթյան երկրներում»,- Agence France-ին տված հարցազրույցում ասել է Կարինսը՝ Ֆրանսիա այցի ժամանակ։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի զինված ուժերի տեղակայումն Ուկրաինայի հետ սահմանին և Բելառուսի գործողությունները միգրացիոն ճգնաժամի համատեքստում կոչված են ապակայունացնելու և պառակտելու Եվրոպան։

Կարինսը դեմ է արտահայտվել նաև Եվրոպայի ռազմավարական ինքնավարության ապահովմանը վերաբերող նախաձեռնությանը։ Նրա խոսքով՝ ռազմավարական ինքնավարությունը նշանակում է խզել կապերը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում