Ճապոնիայի վարչապետը Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրի խնդիրն անվանել է ժամանակի դեմ պայքար

Ճապոնիայի վարչապետը Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրի խնդիրն անվանել է ժամանակի դեմ պայքար

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրի խնդիրն անվանել է ժամանակի դեմ պայքար եւ նշել, որ այն չպետք է փոխանցվի գալիք սերունդներին։ Այս մասին նա հայտարարել է դեկտեմբերի 1-ին Նեմուրոյի քաղաքապետի և տարածաշրջանի մունիցիպալիտետների այլ ղեկավարների հետ հանդիպմանը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հաղորդվում է վարչապետի աշխատակազմի կայքում։

«Ցավոք սրտի, Ռուսաստանի հետ հյուսիսային տարածքների հարցը դեռ լուծված չէ և խաղաղության պայմանագիր չի կնքվել»,- ասել է Կիսիդան։ Նա ընդգծել է, որ այս խնդիրը «պայքար է ժամանակի դեմ»։

«Ես կցանկանայի քրտնաջան աշխատել՝ նկատի ունենալով այն միտքը, որ մենք չպետք է մտածենք որոշումը հետաձգելու և հաջորդ սերունդներին թողնելու մասին»,- հավելել է նա։

Հանդիպման ընթացքում Ճապոնիայի վարչապետը ներկայացրել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հոկտեմբերի 7- ին կայացած իր զրույցի բովանդակությունը։ Բացի այդ, կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ շուտով կվերսկսվեն Կուրիլյան կղզիների ճապոնացի նախկին բնակիչների ուղևորությունները դեպի կղզիներ՝ իրենց նախնիների գերեզմաններին այցելելու նպատակով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում