Մենք Թուրքիան չենք, մենք Ռուսաստանն ենք, և ունենք մեր արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը․ Մարիա Զախարովա
Անցնող շաբաթ ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան «Սոլովյով LIVE» հաղորդման եթերում հեռակապի միջոցով պատասխանել է մեկնաբան Վլադիմիր Սալավյովի հարցերին, որը հիմնականում վերաբերում էին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև սեպտեմբերի 27-ից մեկնարկած պատերազմական գործողությունների դադարեցման շուրջ ՌԴ-ի դերի մասին։
Մեկնաբանի հարցին, թե ինչու՞ Ռուսաստանը հայտարարություններ չի անում նույնքան կտրուկ, արագ եւ նույն ճնշմամբ, ինչ թուրքական պետության ներկայացուցիչները, Զախարովան պատասխանել է․
Հարցին կարող եմ պատասխանել հետևյալ կերպ․ «մենք Թուրքիան չենք, մենք Ռուսաստանն ենք, ունենք մեր արտաքին քաղաքականության եւ դիվանագիտության պատմությունը, եւ որ ամենակարեւորն է` միջնորդության պատմություն` ոչ ակնթարթային, ոչ բացառապես մեր սեփական շահերից, այլ` այն երկրների շահերից, որոնց միջնորդություն տրամադրելու գործին մենք լծվում ենք: Այս ամենն այն մասին է, որպեսզի նախ դադարեցնել ռազմական գործողությունները: Երկրորդը` ղարաբաղյան կարգավորման գործընթացը վերադարձնել քաղաքական եւ դիվանագիտական հուն: Այս բառերը կարող են ընդհանուր թվալ, բայց դրանք շատ ավելի պրագմատիկ են, քան աշխարհաքաղաքական դոկտրինալ մատրիցայի ոգով արված հայտարարությունները, որոնք մենք լսում ենք շատերից:
Դիվանագետի հավաստմամբ հանրային հռետորաբանությունն ու բանակցություններն անհրաժեշտ է տարանջատել: Իրավիճակին ռեալ արձագանքնելու տարբեր մակարդակներ կան, այդ թվում` իրավիճակը կարգավորելու գործնական ջանքեր, հատկապես երբ սրացում կա եւ մարդիկ են մահանում։
Հակամարտության սրման առաջին ժամերից սկսած ակտիվացել է Ռուսաստանի ճկուն քաղաքականությունը, ամեն օր շփումներ են անցկացվում տարբեր մակարդակներով եւ տարբեր ուղղություններով: Օրինակ՝ Ռուսաստանի փոխարտգործնախարարի զրույցը Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների հետ գործնական հարթության մեջ էր եւ վերաբերում էր ներկա իրավիճակին, ինչպես նաեւ սփյուռքի դերը, որոնք իրենց շատ ակտիվ են պահում Ռուսաստանի տարածքում»։ Ինչպես նաև հատուկ հանձնարարություններով դեսպանի աշխատանքը դեսպանատների հետ և ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի միջազգային հարթակներում ներկայացրած զեկույցը խնդրո առնչությամբ։
Հաղորդավարի դիտարկմանը, թե Ալիևը կոնֆլիկտի կարգավորող կողմ է մատնանշել ոչ թե Ռուսաստանին, այլ Թուրքիային, Զախարովան պատասխանել է․
Յուրաքանչյուր պետություն պետք է իր լուման ներդնի ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում։
Մենք, ցավոք, տեսնում ենք, որ այնտեղ արդեն հակամարտության մասշտաբային ակտիվացում է: Չնայած նրան, որ այսօր աշխարհը շատ հեռու է միասնական լինելուց և չնայած նրան, որ շատ գլոբալ խնդիրների մեջ մենք չենք տեսնում միահամուռ մոտեցում, սակայն այս հարցում աշխարհի բոլոր հարթակներով հնչում է նույն կոչը՝ գտնել խնդրի լուծման խաղաղ ճանապարհ: Սա կարևոր ցուցանիշ է»:
Այն հարցին, թե Ռուսաստանի համար անսպասելի չէ՞ր արդյոք, որ Թուրքիան այս կոնֆլիկտում նման դիրքերից է հանդես գալիս, Մարիա Զախարովան պատասխանել է,
Ոչ ,առաջին անգամը չէ, որ այս խնդիրը սառեցված վիճակից անցնում է ակտիվ փուլի, և մինչ այս էլ հնչում էին հայտարարություններ, և հստակ դիրքորոշումներ Թուրքիայի կողմից: «Բոլոր նրանք, ովքեր զբաղվում են այս խնդրով՝ քաղաքական գործիչները, պատմաբանները, լրագրողները, վաղուց տեղյակ են Թուրքիայի դիրքորոշման մասին»։
Հիշեցնենք Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են հոկտեմբերի 10-ից հրադադար հաստատել Ղարաբաղում և դադարեցնել պատերազմը, որն ամենաարյունալին ու լայնատարածն էր 1994-ի հրադադարից ի վեր։
Կարծիքներ