Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի ղեկավարն այցելել է Կիև
Մեծ Բրիտանիայի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, ծովակալ Թոնի Ռադակինը ժամանել է Կիև, որտեղ քննարկել է պատերազմական գոտում իրավիճակը և ուկրաինական զորքերի՝ ռազմական օգնության խնդրանքները։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի (ԱԶՈՒ) գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին։
Զալուժնին հավելել է, որ ծովակալ Ռադակինին մանրամասն ներկայացրել է մարտադաշտում տիրող իրավիճակը, Ուկրաինայի զինված ուժերի «հարձակողական և պաշտպանական» գործողությունները։ «Մենք քննարկել ենք ուկրաինական բանակի հրատապ կարիքները»,- հավելել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը։
Կարծիքներ