Լուվրի այցելուն տորթ է նետել «Մոնա Լիզա» նկարի վրա (տեսանյութ)
Երիտասարդ բնապաշտպան ակտիվիստը տորթ Է նետել իտալացի գեղանկարիչ Լեոնարդո դա Վինչիի «Ջոկոնդա» («Մոնա Լիզա») նարի վրա, որը ցուցադրված Է Լուվրում: Մայիսի 30-ին այդ մասին հաղորդում Է BFM հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել կիրակի օրը: Twitter-ում հրապարակված տեսանյութի համաձայն՝ երիտասարդը նետել Է տորթի կտորը եւ դրանով լղոզել զրահապակին, որով պաշտպանված Է աշխարհում ամենահայտնի նկարներից մեկը: Առավելագույնս մոտենալ նա կարողացել Է՝ սքողվելով որպես հաշմանդամ կին. սայլակավորների համար նկարի առջեւ հատուկ անցամաս Է արված, որն ավելի մոտ Է, քան սովորական այցելուների համար միջանցքը:
«Մտածեք Երկիր մոլորակի մասին: Կան մարդիկ, ովքեր կործանում են Երկիրը: Մտածե՛ք այդ մասին: Նկաիչներ ասում են ձեզ, «Մտածե՛ք Երկրի մասին»: Բոլոր նկարիչներ, մտածեք Երկրի մասին: Ահա թե ինչու ես դա արեցի: Մտածե՛ք մոլորակի մասին»,- հայտարարել Է նա տեսանյութերից մեկում, որտեղ նա պատկերված Է թանգարանի պահակների ուղեկցությամբ հաշվանդամի սայլակը տանելիս:
Լուվրն ինքն առայժմ ոչ մի հայտարարություն չի արել միջադեպի մասին : Հեռուստաալիքի տվյալներով՝ Լուվրի աշխատակիցները մաքրել են զրահապակին, նկարը չի տուժել:
Զրահապակն տեղադրվել Է «Ջոկոնդայի» վրա անցյալում կատարված բազմաթիվ հարձակումների պատճառով. 2009 թվականին զբոսաշրջիկը նկաի վրա Է նետել թեյով բաժակը՝ այն ժամանակ ջարդելով սովորական ապակին: 1974 թվականին, երբ դա Վինչիի գործը ցուցադրվում Էր Տոկիոյի ազգային թանգարանում, նկարի վրա ներկ են սրսկել գլանանոթից, սակայն նկարը հաջողվել Է վերականգնել:
Մինչեւ 1956 թվականը կատարվել Է եւս երկու հարձակում. մի դեպքում տղամարդը թթու Է շփել նկաի վրա՝ վնասելով կտավի ստորին մասը, իսկ երկրորդ դեպքում Բոլիվիայից մի նկարիչ քար Է նետել վրան՝ հասցնելով թեթեւ վնաս: 1911 թվականին նկարը գողացել Է իտալացի թանգարանային աշխատող Վինչենցո Պերուջան: Նա այն թաքցրել Է իր բնակարնում: «Մոնա Լիզան» գտնվել Է երկու տարի անց, երբ Պեուջան փորձել Է գործը վաճառել Ֆլորենցիայի հռչակավոր գեղարվեստական պատկերասրահին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ